Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Ահա, թե ինչու է Քոչարյանը հրաժարվել է Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից

Lurer.com-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով հունիսի 12-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին: Հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:


Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

«Սա նախապես քննարկված հարց էր, ուղղակի սպասում էինք ինչպես կընթանար գործի քննությունը: Ինձ վրա դրված էր որոշելու չափաբաժին, բայց ես գերադասեցի իմ վստահորդի հետ վերջնականապես ճշտել, հետո նոր այդ հայտարարությունն անել»,- ասաց Ալումյանը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայցից հրաժարվելն անսպասելի համարեց և միաժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը Փաշինյանի հայտարարության հետ կապված:

«Այդ հայտարարությունները ուղղված չեն եղել նշված անձին: Այդ ժամանակ իմ վստահորդը բացառապես մեկնաբանությունների հետ կապված արտահայտություններ է արել, օրինակներ բերել և միաժամանակ հռետորական հարցեր է բարձրացրել: Այո, միանշանակ նա նկատի չի ունեցել որևէ անձի, այդ թվում` պարոն Քոչարյանին»,- ասաց Գյոզալյանը:

Դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասել էր, որ եթե պատասխանողի ներկայացուցիչը հայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից:


Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ էր խնդրել հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 13֊-ին՝ ժամը 14:00-ին:

դիտվել է 30426 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից