Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Բացահայտվել է ռուսական «Голос. Дети» հեռուստանախագծի եզրափակչում քվեարկության խաբեության տեխնոլոգիան

Ռուսական «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության հետաքննությամբ զբաղվող Group-IB ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իրականացված ստուգումներից:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, փորձագետները հայտնաբերել են, որ խաբեությամբ ստացված ձայների ընդհանուր թիվը կազմել է 41 000: Ձայներն ուղարկվել են հեռախոսահամարների երկու խմբից և ուղղվել են 07 համարի ներքո ելույթ ունեցող Միկելա Աբրամովայի՝ Ալսուի դստեր օգտին:

Առաջին խումբը, որից հեռախոսազանգեր են կատարվել, կազմված է մոտ 9500 համարից: Այդ համարները բաժանված են եղել տասնյակ խմբերի, որոնց ներսում համարները հերթով են աշխատել: Դրանցից ստացվել է ընդհանուր առմամբ 33 200 զանգ:

Երկրորդ խումբն օգտագործվել է SMS հաղորդագրություններ ուղարկելու համար և ավելի քան 8200 ձայն է բերել Միկելային: Դրանք բացահայտել հաջողվել է չարագործների սխալի արդյունքում, որոնք պատահաբար հաղորդագրության տեքստը պատահաբար տեղադրել են հավելյալ տեղեկությունների բաժնում (օրինակ՝ հաղորդագրության ուղարկման ժամանակը):

Բացի այդ՝ փորձագետները տարօրինակություն են բացահայտել նաև քվեարկության հաճախականության մեջ: 07 համարի օգտին սկսել են կտրուկ քվեարկել ելույթի ամենասկզբից: Մեկ վայրկյանում նրան հաջողվել է մինչև 300 ձայն ստանալ: Մրցակիցների միջին ցուցանիշը 110 ձայնն էր մեկ վայրկյանում:

Հիշեցնենք, որ ստուգումներ սկսելուց հետո ՌԴ Առաջին ալիքը, որով հեռարձակվում է հեռուստանախագիծը, չեղարկել էր նախորդ արդյունքներն ու եզրափակչի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչել:

դիտվել է 6347 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից