Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020


Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին նշելու ենք ցույցերով, շատ փիս փողոցային ակցիաներով, եթե մինչ այդ տրանսպորտի հարցը էսպես մնաց

Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Քանի բացվել է երթուղայինների թեման, եկեք անրադառնանք։

Ուրեմն երեկ, Անիի տարածած հոլովակով տեսաք հա՞, որ էս վիճակում ենք գտնվում։ Որ մեր վարորդներն այդպիսին են, մեր հասարակությունը այդպիսին է, նո՞ր ճանաչեցիք, նո՞ր նկատեցիք․․․
Ուրեմն ասեմ իմանաք, առաջին թիրախն այստեղ քաղաքապետարանը կամ ոստիկանությունը չէ, այլ երկրի կրթության պատասխանատուն։ Ճիշտա հիմա ինքը նաև մշակույթի, սպորտի, չամիչի ու համզաչիմանի հարցերով էլ է պատասխանատու, բայց դա ոչինչ չի փոխում, թող այդքան չբարցեին իրար գլուխ։ Ուզում եք նորմալ երկիր, նորմալ քաղաքացիներ ունենալ, ուրեմն մտեք դպրոց, գաղափար տվեք կրթական համալիրներին, ամեն նման առիթով թակեք ԿԳՆ դռները։ Բայց չէ, հակառակի պես մենք միշտ մեղադրում ու քննարկում ենք հետևանքը, ոչ թե պատճառը։ Քանի դեռ այսպես, մակերասեային ենք, խորքային նեխած վիճակը կմնա նույնը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, պիտի ասեմ, որ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին նշելու ենք ցույցերով, շատ փիս փողոցային ակցիաներով, եթե մինչ այդ տրանսպորտի հարցը էսպես մնաց, կամ դրական տեղաշարժ չտեսանք տրանսպորտային համակարգը հիմնովին փոխելու ուղղությամբ։
Աշխատավարձերը բարձրացնելու ու լավամարդ լինելու փոխարեն, մեկ տարի համբերեիք, այ այսպիսի խնդիրներ լուծեիք, բյուջեի ավելացված գումարներով, որ ազգը կզած չգնար գործի ու ետ դառնար։ Հպարտ քաղաքացին հպարտ լինելու հնարավորություն պիտի ունենա, մենակ գոռալով չի։

Հ․Գ․
Հա՛, էտ անկիրթ վարորդնելա հայ, էն մեջի կանայք էլ, դա է մեր ժողովրդի վիճակը, ու մենք իրենցից հրաժարվելու կամ իրենց մերժելու իրավունք չունենք, որովհետև սահմանին կանգնած են նաև իրենց տղաները, որովհետև էս նեղ պայմաններում ապրում են նաև իրենք, մեր լեզուն ու տեսակը կիսում են իրենք։ Փորձենք խորապես հասկանալ խնդիրները, որ վաղը անկիրթ, տգետ վարորդներ ու գողական տիկիններ չունենանք։

Ամեն հայ դա դու ես, ճակատագրի եղբայր է ամեն մի հայ․․․
Գ․Նժդեհ

դիտվել է 13822 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից