Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Զգուշացում Բաքվին. Երևանը սկսում է

Lragir.am-ը գրում է․ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգեւատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից օրեր առաջ սպանված զինծառայող Սիփան Մելքոնյանի վրեժն առած զինծառայողներին, որոնք բարձր որակով են կատարել հրամանը: Այդ մասին համացանցում գրառում է արել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


Նախարարի որոշումը, նաեւ սպանված զինծռայողի վրեժն առնելու մասին հրամանի թեկուզ հետահայաց հրապարակայնացումն աննախադեպ է:

Դա անշուշտ չի նշանակում, որ նախկինում սպանված զինծառայողների համար հակառակորդին չի պարտադրվել հատուցում, իսկ այն իրականացնողները չեն պարգեւատրվել եւ խրախուսվել: Տվյալ պարագայում հատկանշական հանգամանքն այն է, որ հայկական կողմը բարձրաձայնում է այդ մասին՝ բարձրաձայնում է հատուցման հրամանի եւ այն բարձր որակով իրականացնելու համար բարձր պարգեւատրման մասին: Դա խոսում է նաեւ այն մասին, որ բարձրաձայնելու հարցն անկասկած քննարկվել է եւ ստացել վարչապետի հավանությունը:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցից հետո: Նիկոլ Փաշինյանը «գաղտնիք» էր բացել սահմանի լարվածության եւ ադրբեջանական մարդասպանության մասին: Նա հիշեցրել էր, որ հայ զինծառայողին սպանելուց երկու օր առաջ, երբ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը տեղեկություն էր տարածել իբրեւ թե հայկական կրակոցից ադրբեջանցի մայորի զոհվելու մասին: Հայաստանի վարչապետը Սանկտ-Պետերբուրգում ասուլիսի ընացքում հայտարարել էր, որ հայկական կողմը մանրամասն ապացույցներ է ներկայացրել թե համանախագահներին, թե Ադրբեջանի ղեկավարությանը, որ այդ օրը այդ ուղղությամբ չի եղել հայկական դիրքերից եւ ոչ մի կրակոց: Ավելին, ըստ Հայաստանի վարչապետի՝ կրակոց եղել է ադրբեջանական կողմից:

Արդյոք Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր, որ տեղի է ունեցել սադրանք, կամ պատահականություն, որը փորձել են գցել հայկական կողմի վրա:

Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե ինչպե՞ս են արձագանքել հայկական կողմի ներկայացրած ապացույցներին Մինսկի խմբի համանախագահներն ու Բաքուն:

Այն, որ դրանից հետո Բաքուն այդուհանդերձ կրակել է ու սպանել հայ զինծառայողի, հուշում է, որ Բաքուն անտեսել է հայկական կողմի ներկայացրած ապացույցները: Բայց այստեղ էլ իհարկե հարց կառաջանա, թե ո՞վ է Բաքուն: Այսինքն, Ալիեւը տիրապետու՞մ է Բաքվում իրավիճակին, տիրապետու՞մ է ադրբեջանական առաջնագծի իրավիճակին, եւ ընդհանրապես իրավիճակին երկրում:

Այդ հարցին պատասխանելը բավական բարդ է: Հատկանշական է, որ հունիսի 1-ին, երբ առավոտյան սպանվել էր հայ զինծառայողը, Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ: ՌԴ նախագահը զանգահարել էր նրան ծննդյան օրվա առիթով շնորհավորելու եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման վերաբերալ խոսելու: Հունիսի 3-ին Կրեմլ է զանգահարել Ալիեւը: Ի՞նչ են խոսել արարողակարգային հաղորդագրությունից դուրս:

Համենայն դեպս, հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպումից հետո հունիսի 7-ի պետերբուրգյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը՝ «Իսկանդերից ոչ փոքր»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 27624 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից