Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Օգոստոս / 2020


Սեյրան Օհանյանի գաղտնի թղթապանակը` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին

hayeli.am-ը գրել է․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանձնաժողովի նիստերին հրավիրելու են ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաներին:

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողով են հրավիրվելու նաև ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն ու ծառայակից ընկերները, քանի որ զոհված զինվորները վերջիններիս հետ հեռախոսով խոսել են և գուցեօգտակար տեղեկություններ են փոխանցել:

Forrigths.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ խորհրդարանական հանձնաժողովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է, որ ժամանակին իր նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ, խորը վերլուծություն է արվել և այն ՊՆ-ում է գտնվում. «Ես հիմար կլինեի, որ դա չանեի»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:

Սեյրան Օհանյանի հեգնանք մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի և դա թերևս Նիկոլ Փաշինյանն է, որի թիմի մասնագիտական կարողությունները կոնկրետ պաշտպանության բնագավառում մեղմ ասած բավարար չեն: Պարզ է, որ Սեյրան Օհանյանը լինելու է ԱԺ կանչվող նախկին պաշտոնյաներից մեկը: Խնդիրն էլ հենց դա է` արդյոք բանակում չծառայած պատգամավորները բարոյական և մասնագիտական իրավունք ունեն գնահատել նախկին նախարար և բանակի գեներալ Սեյրան Օհանյանի ներկայացրած հիմնավորումները:
Ըստ Սեյրան Օհանյանի` ճիշտ կլինի, եթե նման քննությունը ՊՆ-ում իրականացվի: Բյաց այդ դեպքում էլ հարց է առաջանում`ինչպե՞ս է բացահայտվելու իրողությունը, երբ ՊՆ հիմնականում կազմը նույնն է մնացել: Այսօրվա նախարարն այն ժամանակ փոխնախարար էր, ղեկավար կազմի մյուս կադրարաը ևս այն ժամանակվա պատասխանատուներից էին:

Ի դեպ, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե ինչ ուսումնասիրության մասին է խոսել նախկին նախարար Օհանյանը, ասել է, որ խոսքը փակ ուսումնասիրության մասին է, իսկ դեպքերի բաց վերլուծությունը տպվել է ՊՆ-ի ամսագրում:

Ավելի վաղ` Forrights.am-ին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը, հարցին, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը տվե՞լ է տեղեկատվություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման՝ կոնկրետ օրերով, ասել էր. «Կոնկրետ օրերով և այլն, շտաբի մասին այսօր ես չեմ կարող ասել, բայց նախապատրաստության տեղեկատվությունն առաջին հերթին հենց Արցախի բանակի հետախուզությունից էր մեզ հասել»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում 

դիտվել է 33730 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից