Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


«Իմ քայլի» պատգամավորի օգնականը տեսարան է ցուցադրել. Աղմուկը տարածվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ իր օգնականը չի զիջում պատգամավորներին, եւ արդեն որերորդ դեպքն է՝ պատգամավորի փոխարեն օգնականին է արտերկիր գործուղում։


Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ այս օգնականը նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե է մեկնել։ Պատգամավորը խոստովանել էր, որ ինքն է այդպես «կարեւորել»։ Մայիսի 25-30-ը նույն օգնականը Նարեկ Զեյնալյանի, ինչպես նաեւ պատգամավորներ Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հետ գործուղվել է Չինաստան՝ Միջազգային բժշկական նորարարությունների եւ համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու։


Մենք պարզեցինք, որ հրավերը եղել է չորս հոգու հաշվարկով, ծախսերն էլ ամբողջությամբ հոգացել է հայկական կողմը։

Բայց նույնիսկ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։ Բայց սա դեռ ամենը չէ․ երես առնելով, որ իր կարգավիճակը «շեֆի» ձեռամբ հավասարեցվել է պատգամավորին, օգնականը վերադառնալուց հետո հանձնաժողովի փորձագետների մոտ տեսարան է ցուցադրել։

Նա նեղվել է, որ պատգամավորներն ԱԺ ղեկավարությունից ստացել են օրապահիկ՝ մոտավորապես 200 հազարական դրամի չափով, բայց իր անունը չի եղել այդ ցանկում։

Երբ աղմուկը տարածվել է, Նարեկ Զեյնալյանը սաստել է օգնականին՝ բացատրելով, որ նա անգամ գործուղվելու իրավունք չուներ, ուր մնաց օրապահիկ ստանար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8134 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից