Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Դավիթ Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոսել է դեռևս Գորիսում նախընտրական հավաքի ժամանակ:

Նա ասել է, որ այդ տրամաբանությունն աննախադեպ երևույթից է՝ և՛ ԼՂՀ-ի, և՛ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ինքը ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը և հետաքրքրվել է՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ:

«Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում: Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղյակ չեն եղել»,- նշել է վարչապետը:


168.am-ն Արցախի Հանրապետության նախագահի խոնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներից։

«Մենք այս հարցին բազմիցս անդրադարձել ենք այն տեսանկյունից, որ բանակցային գործընթացը լուրջ քաղաքական գործընթաց է, և որպեսզի Արցախը լիարժեք ձևաչափով մասնակցի, պետք է պարզապես Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը կյանքի կոչի։ Մինսկի խմբի համանախագահները և այլք միշտ ասում են, թե բանակցային գործընթացի հետ կապված ամեն ինչի մասին Արցախին տեղեկացնում են, բայց տեղեկացնելը դա իրավական և քաղաքական կատեգորիա չէ։ Հետևաբար, բանակցային գործընթացին պետք է լինի Արցախի լիարժեք մասնակցություն, որպեսզի հետագայում որևէ խնդիր չառաջանա։ Մենք միշտ դրա մասին բարձրաձայնել ենք և շարունակելու ենք բարձրաձայնել»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Մեր պնդմանը՝ ի վերջո, նախկինում Արցախը տեղյա՞կ է եղել բանակցային գործընթացից, թե՞ ոչ, Դավիթ Բաբայանը նկատեց.

«Որպեսզի սպեկուլյացիաների և այլնի մեջ չմտնենք, կրկնում եմ՝ մեկը կարող է ասել, որ Արցախը իմացել է, մեկը կարող է ասել, որ այդ իմացությունը բավարար չափով չէ, բոլորն էլ իրենց տեսանկյունից կարող են ճիշտ լինել։ Այդ պատճառով էլ պետք է բանակցություններում վերականգնվի Արցախի մասնակցությունը, որպեսզի որևէ հարց չառաջանա»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 40895 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից