Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել

Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով: Այս մասին ասվում է Իմիգրացիոն եւ մաքսային իրավակարգի ծառայության կայքում:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ մեղադրյալները բանկային հաշիվներ են օգտագործել, որպեսզի չեկ դուրս գրեն խաբեության ճանապարհով ստացված այլ բանկային հաշիվների վրա: Պատասխանողները ենթադրաբար կիրառել են բանկային կանոնները, ինչը նրանց թույլ է տվել գումար փոխանցել մի հաշվից մյուսին, ապա անմիջապես գումարը հանել են բանկոմատներում Լաս Վեգասի խաղատներում կամ այլ վայրերում: Այդպիսով նրանք խաբեության ճանապարհով 331 հայկական անձնագրեր են օգտագործել «Bank of America»-ից ավելի քան 1,5 մլն դոլար գողանալու համար:


Ձերբակալվել են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը (Սմբատ Խեչումյանի քույրն ու Արա Մալխասյանի կինը), 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանն ու 37-ամյա Արման Գրիգորյանը:

Եվս մեկը՝ 29-ամյա Արտակ Հոխոյանը, համաձայնել է հանձնվել իշխանություններին:

Բոլոր նրանց մինչեւ 30 տարվա ազատազրկում է սպառնում:

դիտվել է 77888 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից