Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Դեկտեմբեր / 2022


Տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք․ Արայիկ Հարությունյանը՝ ծնողին

Hraparak.am-ը գրում է. Ծովինար Սարգսյան անուն-ազգանունով կինն իր առաջին դասարան գնացող երեխային ընդունելության առցանց համակարգում ինչ-որ պատճառով չի կարողացել գրանցել․ երեխան դուրս է մնացել Չեխովի անվան դպրոցից, որի հարևանությամբ է ապրում։ Ամուսիններով դպրոց են գնացել, նախարարություն, դիմում են գրել, չի ստացվել։ Կինը սպասել է մինչև սուպերնախարարը շենքից դուրս գա, բացատրի և առանձնազրույցի վերջում ստացել է բառացի պատասխան՝ «տիկին, արդեն ձանձրացնում եք»։

Կինը նախ պատմեց, թե ինչու չի կարողացել առաջին անգամ գործարկվող համակարգից օգտվել։ «Վաղուց արդեն երեխայի տվյալները գրանցել էր, համակարգիչը ճանաչել էր մայր-որդի կապը, մինչև ծրագրի ակտիվանալը, ժամը 9-ին արթնացել եմ, հասցրել եմ գրանցել, սոցքարտ և այլն, մինչև հասկացել եմ՝ ծրագիրը ոնց է աշխատում, ամեն դեպքում, մասնագետ չեմ, ցույց տվեց, որ դպրոցում տեղերը զբաղված են։ Ասացի՝ գոնե հասցնեմ Պուշկին գրանցեմ, բայց այնտեղ էլ չհասցրեցի»,- ասաց Ծովինարը։ Նրա խոսքով՝ ավագ որդին Չեխովի անվան դպրոցում է սովորում, որն իրենց տեղամասի դպրոցն է։

«Այսինքն՝ մեր դպրոցն է, էդ դպրոցը կառուցել են բնակիչների համար, երեխաների անվտանգության համար, որ փողոց չանցնեն, անվտանգ լինի դպրոց հաճախելը։ Կրակը չենք ընկել, որ այդ դպրոցի մոտ ենք ապրում, ուրիշ դպրոց լիներ, այնտեղ կտանեինք»,- ասում է կինը։
Նրա խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանն իրեն անգամ լսել չի ցանկացել։ Նախ ասել է․ «Չեք հասցրել՝ Ձե՛ր խնդիրն է», հետո, երբ կինը պատմել է, որ առավոտյան արթնացել է, չի հասցրել, ասել է՝ «գիշերը չքնեիք»։ Կինն առարկել է, որ անտրամաբանական է, երբ քաղաքի բոլոր ծայրամասերից գալիս են Չեխովի անվան դպրոց։ Այստեղ արդեն նախարարը պատասխանել է՝ «տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք, չեք հասցրել, երեխային մի՛ տարեք դպրոց»։ Ի վերջո, խորհուրդ է տվել երեխային տանել Մաշտոցի պողոտայում գտնվող դպրոցներից մեկը։ Կինն էլ ասել է, որ դրա համար երեխան պետք է 4 փողոց անցնի։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 25439 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից