Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


Հանկարծ «անվտանգությունը» չնկատի

Lragir.am-ը գրել է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, կտրականապես հերքել է, որ զանգել կամ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաին նրան ազատ արձակելուց հետո: Նա ասել է՝ «եթե չեք հավատում, հարցրեք անվտանգությանը»:

Ըստ երեւույթին, Ծառուկյանը նկատի է ունեցել ԱԱԾ-ին, որն ակնդետ հետեւում է բոլորին: Ծառուկյանն ակամա բացահայտել է «ընդդիմությունում» ներկայիս հարաբերությունների էությունը՝ չհանդիպել հրապարակային, որ «անվտանգությունը» չնկատի:

Հայաստանում ընդդիմության խնդիրը դառնում է հիմնարար: Վելուծաբանները նշում են, որ նախկին իշխանության ներկայացուցիչները Հայաստանում ընդդիմություն դառնալու հնարավորություն չունեն, եւ գործող իշխանությանը մրցակից են դառնալու նոր ուժերը:

Նախկին իշխանական համակարգը տարբեր մակարդակներում ներառել է հազարավոր մարդկանց: Նրանք չեն անհետացել, չեն մահացել, չեն հեռացել եւ Հայաստանը համարում են իրենց հայրենիքն այնպես, ինչպես նրանք, ովքեր աջակցել են հեղափոխական իշխանությանը: Այդ մարդիկ մեծ ներուժ ունեն, որը կարելի է կտրականապես մերժել՝ նրանց թշնամի դարձնելով, եւ կարելի է ծառայեցնել պետական զարգացմանը:

Ծառուկյանը Քոչարյանի հետ նախկինում ունեցած սերտ հարաբերություններով հանդերձ՝ վախենո՞ւմ է հանդիպել նրան, որ հանկարծ «անվտանգությունը» չնկատի: Նա կփորձե՞ր հանդիպել, եթե «անվտանգությունն» այդքան զգոն չլիներ: Թե՞ Ծառուկյանը ակնարկում է, որ ոչ մի հրապարակային հանդիպում չկա, իսկ այնտեղ, ուր «անվտանգությունը» աչքեր ու ականջներ չունի, ամեն ինչ կարող է լինել: Քաղաքականությունում դա կոչվում է ոչ թե ընդդիմություն, այլ դավադրություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 13358 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից