Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Սեպտեմբեր / 2021


Արցախը ձևական պետություն է եղել և ձևական պետություն էլ պետք է մնա

Հայաստանի հիմանկան խնդիրը անվտանգությունն է և մենք մշտապես ունենք պատերազմի սպառնալիք: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որևէ գատնիք դրանում չկա, - խոսելով արտաքին քաղաքականության մասին, «Հարցազարույց Ելակետում» հաղորդաշարի շրջանակներում նշում է ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:

-Այս իրավիճակում, երբ հայ ժողովորդը միասնական է հանդես գալիս, երբ հայկական բանակն ունի միասնական ղեկավարում, կառավարում, միասնական հրամանտարություն, Ադրբեջանը եթե փորձի հարձակվել, ստանալու է շատ ուժգին հակահարված՝ անդառնալի կորուստներով: Հետևաբար Ադրբեջանը սպասում է այն պահին, թե երբ Հայաստանը ներսից կքայքայվի այնպիսի աստիճանի, երբ ինքը կկրաողանա հարվածել և կկրկնվի 1920 թվականի սցենարը:

Խոսելով Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին, ռազմական փորձագետը նշում է.

–Բոլորս գիտենք, որ Արցախը ձևական պետություն է եղել և ձևական պետություն էլ պետք է մնա մինչև այն պահը, երբ այն կմիանա Հայաստանին՝ իրավաբանորեն:

Շարունակելով թեման, պրն. Այվազյանը անդրադառնում է նաև Արցախի իշխանությունների նախկին և ներկա նախագահների՝ Երևան գալու և Ռոբերտ Քոչարյանին հովանավորելու մասին:

-Արցախի նախկին և ներկա նախահգահները եկան Երևան և հովանավորեցին, երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը:

Եթե մենք ապրեինք խաղաղ պայմաններում, գուցե, այսպիսի դեպքերը կարելի էր ընդունելի համարել: Բայց այս ամենը պետք է դիտել Արցախյան հիմնախնդրի, Հայաստանի անվտանգության, Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի կոնտեքստում: Ռոբերտ Քոչարյանի կողմից սխալ քայլ էր ամեն կերպով ձգտել դուրս գալ ազատության: Ես կարծում եմ, որ ինքն էլ լավ չի գիտակցել, որ մեկուսարնում գտնվելը իր համար ավելի անվտանգ է, քան հիմա նա հայտնվեց ազատության մեջ,-շեշտում է ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 31976 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից