Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


Քոչարյանի գործով դատավորը` վերջին դեպքերի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` հասկանալու համար` արդյոք որոշումը գրեցին տվեցին իր ձեռքը, թե ոչ:

-Պարո՛ն Գրիգորյան, Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունի` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահը գրեցին տվեցին եւ Դուք միայն կարդացի՞ք:

-Դուք իմ աշխատանքը խանգարում եք:

-Այո՞, թե՞ ոչ: Գրեցին տվեցին, որ կարդա՞ք:

-Ամոթ է, որ տենց բան եք հարցնում:

-Արշակ Վարդանյանի հետ քավոր սանիկական կապերի մե՞ջ եք …

-Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի:

-Իսկ հրաժարականի դիմում չե՞ք պատրաստվում ներկայացնել:

-Ինչի՞ մասին է խոսքը:

-Ինչի մասին է խոսքը չե՞ք ասի, թե՞ չգիտեք, որ վարչապետը այսօր ինչ ասաց, եւ ավելին` Ձեր որոշումը այսօր բերեց այն իրավիճակին, որ դատարանի դռներ փակվեցին:

-Դա իմ իրավունքն է, ես կորոշեմ: Եթե գտնեմ, որ գրելու եմ, Դուք առաջինը կիմանաք: 

դիտվել է 60736 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից