Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Աշոտյանը միակը չէ, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։

Եվ, մեր տեղեկություններով, կարծես գտել են մեկին, ով բաց է քննարկման համար եւ «հարայ-հրոցով» չի խոսում նրանց հետ։ Խոսքը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մասին է, որին, ըստ նույն տեղեկությունների, փորձում են հասկացնել, որ անհնար է առաջ շարժվել աջուձախ բոլորին «փռելով ու ծեփելով», որ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող այս երկրում բացի անձնական շահից, կա երկիր պահելու խնդիր։


Ասում են, հեշտ չի ստացվում նրան եւս դուրս բերել անընդհատ նախկինների հետ համեմատվելու գծից, բայց կարծես հնարավոր է բան հասկացնել։
Ի դեպ, օրերս նաեւ Արմեն Աշոտյանն էր հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, սակայն նա միակը չէ արտախորհրդարանական ուժերից, որի հետ Միրզոյանը քննարկում է քաղաքական հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5270 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից