Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


Ես ուզում եմ հայ լինեմ. բացառիկ զրույց «իսլամ ընդունած» 13-ամյա հայ տղայի հետ

Ես ուզում եմ հայ լինեմ: Թուրքիայի հեռուստատեսության ուղիղ եթերում իսլամ ընդունած 13-ամյա երեխան՝ Արթուրը, որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել:

«Իրենք ինչ ասեցին, ես էլ էդ ասեցի: Ես առանց իմանալու եմ արել ամեն ինչ»,- ասաց նա:

Մայրը՝ Ալինան, պարզաբանեց. «Այսինքն՝ առանց հասկանալու է արել, ասում է՝ առանց իմանալու»:


Արթուրն ասաց, որ բարձրացել է բեմ, հարցեր են տվել, պատասխանել է.«Բառերը ասեցին, հետո ինձ ասացին՝ կգաս մեզ հետ հաց ուտելու, ու պրծ, եկա: Ես ուզում եմ հայ լինեմ, առանց իմանալու եմ արել ամեն ինչ»:

Մայրն էլ պատմեց, որ տղան իրեն ասել է՝ ուզում է գնալ այնտեղ, որ այդ մարդուն, այսինքն՝ հոգևորականին, տեսնի: Ալինան նախապես թույլ չի տվել, հետո մտածել է՝ երեխա է, ընկերոջ հետ թող գնա:

«Ինքը գնաց, բայց չեմ իմացել, որ բեմ է բարձրանալու: Եթե իմանայի, տրամաբանորեն իր հետ կգնայի, այնտեղից կլսեի, բնական է դա, ես նույնիսկ տանը չեմ եղել: Ես իմ երեխային այդպես եմ հասկանում՝ ինքը գնացել է, որ այդ հայտնի մարդու հետ ուղղակի նստի:

Կիրակի այստեղ Մայրիկների օր էր, Արթուրը բերեց, նվեր տվեց, համբուրեց, շնորհավորեց, ասաց՝ մամա, տեսար, որ էդ մեծ մարդու, պաշտոնով մարդու հետ նստել եմ սեղանի շուրջ, հաց եմ կերել: Ես՝ որպես ծնող, այդպես եմ հասկանում: Իր ընկերն է ասել՝ եկեք գնանք այնտեղ, իրեն ուղղակի ասել են, որ գնում են այնտեղ՝ դիտելու»,- ասաց նա:

Ալինան նաև հերքեց լուրերը, թե իբր իրենց գումար են առաջարկել կամ քաղաքացիություն, ասաց՝ նման բան չկա:

Աղբյուր՝ shantnews.am

դիտվել է 17884 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից