Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


«Այս ամենն աբսուրդի է նմանվում». Քոչարյանը՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի մասին

168.am-ը գրում է․ «Իր ցուցմունքներում ասում է, որ կաշառք չի տվել, ուղղակի նվիրատվություն է արել, մի անգամ ասում է՝ նախագահականի աշխատակազմին, մի անգամ՝ նախագահին։ Մի բան ավելացնեմ՝ կաշառքը տալիս են ինչ-որ բանի համար, այն ժամանակ ես նախագահ էի ու պետության գլուխն էի և այն ժամանակ գործադիր մարմնի հետ որևէ առնչություն չունեի։ Հիմա նա ասում է, որ այդ գումարը տվել է, որ իրեն չխանգարեն, թե ինչից է եզրակացության եկել, որ իրեն չխանգարեն, որևէ փաստ չկա, որ մինչև այդ իրեն խանգարել են»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատական նիստի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սիլվա Համբարձումյանի ցուցմունքին, որ 2008 թվականին երկրորդ նախագահին առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել։


Ըստ Ռ. Քոչարյանի, Սիլվա Համբարձումյանն ասել է, որ ունեցել է մի ընկերություն, որը պետք է վաճառեր մեկ այլ ընկերության, ուստի օրենսդրությամբ սահմանված չի եղել, որ այդ վաճառքին որևէ մեկը պետք է խոչընդոտեր։ Ուստի անհասկանալի է, թե նախագահը որտեղի՞ց պետք է իմանար, որ նա ընկերություն է վաճառում։

«Որտեղի՞ց նախագահը պետք է իմանա, թե ով ինչ ընկերություն է վաճառում։ Իմ տպավորությամբ՝ այս ամենն աբսուրդի է նմանվում։ Ինքս ինձ հարց եմ տալիս, թե այս ամենն ինչի՞ համար են անում, ի վերջո, պետք է գա դատարան, հանրությունն այս ամենի մասին իմանա։ Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետը չի գործում, այն, որ ասում են՝ «նավսյակի սլուչայ» մի բան անեն, հիմա դա է»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև հայտարարեց, որ հուլիս ամսից սկսած ապօրինի ձևով իր գույքի և հաշիվների վրա կալանք են դրել, ինչի իրավունքը չունեին։ Եվ, ըստ նրա՝ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը։

«Մինչև այսօր իմ բոլոր հաշիվները և գույքը կալանքի տակ է»,- տեղեկացրեց նախկին նախագահը։

Զվարթ Խաչատրյան

դիտվել է 8873 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից