Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


«Նման վիճակագրություն չկա». Սեքսոպաթոլոգը՝ իմպոտենցիայի մասին Փաշինյանի հայտարարության մասին

168.am-ը գրում է. «Նման վիճակագրություն չկա: Ինձ թվում է՝ ցանկացած նման հայտարարության հիմքում պետք է վիճակագրություն լինի: Եթե պարոն վարչապետը նշում է, որ սեռական անգրագիտությունն ամուսնական առաջին գիշերվանից հետո հանգեցնում է սեռական իմպոտենցիայի, ապա դրա հիմքում պետք է բացառապես ընկած լինի սեքսոպաթոլոգի կողմից տրված վիճակագրությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մայիսի 8-ին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իմպոտենցիայի մեծ մասն առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի արդյունք է, ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:


Հիշեցնենք, որ օրեր առաջ 5,5 ժամ տևողության իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի։ Բա մեր ավանդական ընտանիքի խնդիր չի՞ դա, մեր ժողովրդագրական վիճակի խնդիր չի՞, դա լուրջ պրոբլեմ չի՞»։

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ հավելեց, որ այդ հարցով վիճակագրություն չկա:

«Առաջին ամուսնական գիշերն ավելի ճակատագրական, սթրեսային է կնոջ, քան տղամարդու համար: Շատ զույգեր կան, ովքեր այդ գիշերվա ձախողման «զոհերն» են: Ելնելով սեռական դաստիարակության որոշ առանձնահատկություններից, տիպերից, լինում են դեպքեր, երբ կնոջ մոտ առաջանում է սարսափելի վախ, և դա կարող է ոչ թե ամիսներ, այլ տարիներ տևել: Չիմանալով, որ դա բուժելի է, հաճախ դիմում են ոչ մասնագետների՝ վախ չափող, բախտագուշակների, հարևանների… Իսկ իմպոտենցիան ունի բազմաթիվ այլ պատճառներ՝ հոգեբանական և ֆիզիոլոգիական: Այսինքն՝ առաջին ամուսնական գիշերվա ձախողումն այս առումով առաջին տեղում չէ, մի շարք այլ պատճառներ կան».- նկատեց Վրեժ Շահրամանյանը:


«Ես չէի, ասի, որ մեր մշակույթն անգրագետ է սեռական ոլորտի հարցերում՝ ընդամենը վկայակոչելով մեր ժողովրդական երգերը, բանահյուսությունը՝ սկսած Սասունցի Դավթից: Դա պարզապես չի մեկնաբանվում և չի հասցվում երեխային՝ մեր լեզվով, որովհետև ռազմահայրենասիրական կրթությունն է կարևորվում, չնայած այդտեղ սեռականը նույնպես ընդգծված է»,- հավելեց հոգեբանը:

Անի Կարապետյան

 

դիտվել է 43474 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից