Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Անցումային արդարադատություն. ինչ կատարվեց Արցախում

Lragir.am-ը գրում է․ Մայիսի 14-16-ը երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանում Արցախի խորհրդարանի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Հաղթանակի տոնի կապակցությամբ Ստեփանակերտ էր այցելել Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ստեփանակերտում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նույն օրը վերադարձել է Երեւան, իսկ Արարատ Միրզոյանը գիշերել է Արցախում: Ըստ տեղեկության, այցի ընթացքում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նրան ցուցաբերել է ջերմ ընդունելություն: Այդ հանգամանքը, ըստ հրապարակված տեղեկատվության աղբյուրի, պայմանավորված է ակնկալիքով, որ Արարատ Միրզոյանն աջակցի Արցախի նախագահի ընտրությանը մասնակցել պատրաստվող Աշոտ Ղուլյանի թեկնածությանը:


Բայց, արդյոք Արարատ Միրզոյանն ունի այդպիսի ազդեցություն Արցախում, հաշվի առնելով տեղի առանձնահատկությունները, որպեսզի նրա աջակցությունն առանցքային նշանակություն ունենա Աշոտ Ղուլյանի թեկնածության համար: Մեծ հավանականությամբ բանն ամենեւին դա չէ, այլ Երեւան-Ստեփանակերտ տիրույթոմ ծաալվող թերեւս ավելի խորքային վերափոխումները, որոնք օբյեկտիվ անհրաժեշտություն են թե թավշյա հեղափոխությունից հետո ինքնին, թե նաեւ արտաքին քաղաքական ու անվտանգային մարտահրավերների համատեքստում ընդհանրապես:

Այդ իմաստով, Հաղթանակի տոնը աչքի ընկավ Ստեփանակերտի շուրջ ուշագրավ կենտրոնացումով կամ քաղաքական կոնցենտրացիայի նշանակալի ծավալով: Գործնականում, Հաղթանակի տոնի առիթով Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի նոր իշխանության եւ հին համակարգի յուրօրինակ «առերեսում», միաժամանակ կարծես թե հին համակարգի տարբեր թեւերի միջեւ հարաբերության ճշգրտման զուգահեռ գործընթացով:

Ինքնին այն, որ այդ օրվա կապակցությամբ Ստեփանակերտ մեկնեցին թե Նիկոլ Փաշինյանը, թե Արարատ Միրզոյանը, արդեն իսկ ուշագրավ էր: Միաժամանակ արցախյան «շրջագայություն» սկսեց Սերժ Սարգսյանը, ընդ որում թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց բացառիկ հրապարակային մասշտաբով: Առավել հետաքրքիր էր սակայն այն, որ Սարգսյանը գործնականում ամենասկզբից՝ մայիսի 8-ից հայտարարեց, որ Արցախում իրեն չուղղեն Հայաստանի ներքաղաքական իրողությունների հետ կապված հարցեր: Այդ ուշագրավ սահմանազատմանն անդրադարձել եմ Սերժ Սարգսյանը բաժանեց. ուշագրավ հայտարարություն Արցախում հոդվածով:

Միաժամանակ, Դաշնակցությունը Ստեփանակերտում կազմակերպեց հավաք՝ Արցախ-Հայաստան թեմայով, որի մասնակիցների գերակշռող մասն այս կամ այն կերպ ասոցացվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սերժ Սարգսյանը դեռեւս շրջում է Արցախում, արցախյան «վերնախավն» իր շուրջը հավաքած, նաեւ երգ ու պարով, եւ դա Ռոբերտ Քոչարյանի Երեւանում մեկնարկած դատավարության ֆոնին: Միաժամանակ, Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն ուղղված դիմում գրեցին Արցախի գործող կամ պարզապես հեռացող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ընդ որում, նրանց երաշխավորագիրը մայիսի 14-ին ընթերցվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ: Դատավորը հիշեցրել է, որ երաշխավորողները պետք է գան դատարան եւ հավաստեն երաշխիքը այդպես, տեղեկանալով նաեւ հնարավոր թերացման դեպքում քրեական պատասխանատվության մասին: Կգա՞ն Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարան: Եվ ե՞րբ կգան: Երբ իրենց հերթին երաշխիք ունենան, որ գալ իզուր չի՞ լինելու:

Մինչ այդ, Արարատ Միրզոյանը Ստեփանակերտից գալով Երեւան, ֆեյսբուքյան գրառում է արել մայիսի 24-ին խորհրդարանում Անցումային արդարադատության թեմայով լսումներ նախաձեռնելու մասին: Այդ ֆոնին էլ տեղեկություն է հրապարակվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնության մասին՝ հանդիպում Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը հաստատել է տեղեկությունը, ասելով, որ իր նախաձեռնությամբ եղել է հանդիպում: Նա նշել է, որ թեման եղել է արտաքին քաղաքականությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը, եւ քաղաքական այլ հայացքները չեն խանգարում միշտ ծառայել հայրենիքին: Աշոտյանը ասել է, որ գոհ է ԱԺ նախագահ Միրզոյանի հետ հանդիպումից:

Ստեփանակերտի քննարկումնե՞րն են հանգեցրել Անցումային արդարադատության լսումների: Հատկապես ո՞ր կետում է մոտիվացիոն ծանրության կենտրոնը:

դիտվել է 9514 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից