Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


«Երեւան սիթին» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի արկղիկները

«Փաստ» թերթը գրում է.

«Շատերն են նկատել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ: Հասկանալի է, որ նման արկղիկները «Երեւան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղների մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:

Այն, որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է «լեզու գտնել» իշխանությունների հետ, նորություն չէ. դրա ճանապարհներից մեկը նաեւ նշյալ բարեգործական հիմնադրամին փոխանցումներն են: Դրա մեջ, անշուշտ, որեւէ վատ բան չկա, եթե դա չի արվում կոնկրետ նպատակներով: Օրինակ, տեսակետ կա, որ նման արկղերի տեղադրումը որոշ կառույցների կարող է կաշկանդել «Երեւան սիթիում» ստուգումների տեսակետից: Ի դեպ, կաշկանդել՝ առանց որեւէ ուղղակի ցուցումի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5643 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից