Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Սեպտեմբեր / 2020


Շաքարային դիաբետի նշաններ, որոնց մասին դուք կարող եք տեղեկացված չլինել

Վաղ շրջանում շաքարային դիաբետի հայտնաբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ այդ հիվանդությունը հանգեցնում է մահացու վտանգավոր բարդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտների ու երիկամների աշխատանքի խափանման։

Շաքարային դիաբետն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետ կապված հիվանդություն է։ Դրա արդյունքում կարող են վնասվել աչքերը, երիկամները և նյարդային համակարգը, սակայն շաքարային դիաբետի նշանները կարող են տարբերվել՝ կախված դրա տեսակից։

Մաշկի գրգռվածություն

Երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը գերազանցում է նորման, մաշկը դառնում է չոր, ու առաջանում է դիսկոմֆորտի զգացողություն։ Դրա համար էլ, եթե դուք ձեր մաշկի վրա գրգռվածություն ու քոր եք զգում, նախ բացառեք կլիմայի ու շրջակա միջավայրի ազդեցության գործոնը, ապա արյան անալիզ հանձնեք, որ ստուգեք գլյուկոզայի մակարդակը։ Ամենից հաճախ այդ գրգռվածությունը հայտնվում է ձեռքերի կամ ոտքերի վրա։

Թեփի առաջացում և գլխամաշկի չորություն

Քչերը գիտեն, որ թեփի առաջացումն ու գլխամաշկի չորությունը կարող են կապված լինել շաքարային դիաբետի հետ։ Բանն այն է, որ, երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, օրգանիզմը սկսում է ուղիներ փնտրել այդ ավելցուկից ազատվելու համար։ Դա սովորաբար տեղի է ունենում մեզի միջոցով։ Սակայն օրգանիզմից մեծ քանակի հեղուկի դուրսբերումը կարող է օրգանիզմի ջրազրկման պատճառ հանդիսանալ, ինչի արդյունքում գլխամաշկի վրա կարող է առաջանալ սեբորային դերմատիտ, որն ավելի շատ հայտնի է թեփ անունով։ Բացի դրանից՝ տվյալ հատվածի բորբոքային պրոցեսը բարենպաստ պայմաններ է ստեղծում կոնկրետ սնկի համար, որից էլ առաջանում է թեփը։

Խռռոց

Խռռոցն ու քնի ժամանակ շնչառության հետ կապված այլ խնդիրները սադրում են սթրեսի հորմոնների բարձրացում։ Դրանք իրենց հերթին նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը։ Տվյալ սիմպտոմը կարևոր նշանակություն ունի դիաբետի կանխարգելման համար։ Խռռոցը նաև կարող է լինել այլ հիվանդությունների նշան, որոնք դիաբետի հետ ոչ մի կապ չունեն։ Բացի դրանից՝ խռռոցը դժվարացնում է թթվածնի հոսքը դեպի թոքեր, ինչի հետևանքով խաթարվում է գլյուկոզայի մետաբոլիզմը։

Լսողության հետ կապված խնդիրներ

Լսողության հետ կապված խնդիրները նույնպես կարող են կապ ունենալ շաքարային դիաբետի հետ։ Բանն այն է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրանալու դեպքում կարող են վնասվել ներքին ականջի նյարդերը և արյունատար անոթները, դրա համար էլ տեղի են ունում այդ խաթարումները։

Տեսողության փոփոխություն

Տեսողության փոփոխությունը շաքարային դիաբետի բավականին տարածված նշան է։ Այս հիվանդության վաղ փուլերում աչքը չի կարող լավ ֆոկուսացվել, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է։ Սակայն չարժե վախենալ, որ դիաբետի պատճառով դուք կկորցնեք տեսողությունը։ Ժամանակի հետ արյան մեջ շաքարի մակարդակը կկարգավորվի, և խնդիրները կանհետանան։

դիտվել է 66605 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից