Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Մայիս / 2020


Ինչ կմնա Գագիկ Ծառուկյանից

Lragir.am-ը գրում է․Քաղաքացու որոշում կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հնարավորությունը քննարկելու համար: Ըստ հիմնավորման՝ կասկածներ կան, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ, ինչն արգելվում է օրենքով:

ԱԺ նախագահը դիմել էր Գագիկ Ծառուկյանին, կոչ անելով պարզաբանումներ անել այս կապակցությամբ: Ծառուկյանն էլ արել էր այդ պարզաբանումները, հերքելով, որ զբաղվում է գործարարությամբ, սակայն, ըստ ՔՈ կուսակցության՝ դա ավելի շատ ինքնախոստովանություն է հիշեցնում:


Բոլորն էլ Հայաստանում գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ, որքան էլ պնդի, որ իր ակտիվները հանձնել է հավատարմագրային կառավարման: Խնդիրն այդ սեփականության ծագումնաբանությունն է, որը ենթադրում է, որ Ծառուկյանն անձամբ պետք է դրանով զբաղվի, քանի որ հակառակ դեպքում կառաջանային լուրջ խնդիրներ: Այդպիսին է նախկին համակարգի տրամաբանությունը, որը հիմնված էր անօրինական քվոտաների ու նեքին պարտավորությունների վրա:

Գագիկ Ծառուկյանն ու իր կուսակցությունը հնի իներցիան են, խմբակցությունն էլ ստեղծված է Ծառուկյանի անձնական ու բիզնես շահերը սպասարկելու համար: Որքան էլ այդ խմբակցության անդամները փորձում են քիչ ինչ քաղաքական կերպար ու բովանդակություն հաղորդել իրենց գոյությանը, դա չի ստացվում եւ չի կարող ստացվել, քանի որ խնդիրը խիստ նեղ է:

ԲՀԿ-ն հեղափոխության օրերին ու հետհեղափոխական շրջանում մի քանի անգամ «ճամբարափոխ» եղավ, ինչը հենց այդ կուսակցության ապաքաղաքական բնույթի վկայությունն է: Հետո ստորագրվեց հուշագիր Նիկոլ Փաշինյանի ու Ծառուկյանի միջեւ, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ծառուկյանն այլեւս գործարար չէ, այլ՝ սեփականատեր: Ծառուկյանը հետագայում հղում էր անում հենց վարչապետին, գործարարության վերաբերյալ հարցերին պատասխանելիս:

Ինչու Նիկոլ Փաշինյանը գնաց Ծառուկյանի հետ համաձայնությունների: Խնդիրը «սահմանադրական ճանապարհով» գործընթացները տանե՞լն էր, թե իրավիճակի ոչ լիարժեք պատկերացումը: Մյուս կողմից, Ծառուկյանի ինչի՞ն էր պետք մանդատը այս համաձայնություններից հետո, երբ կարող էր խմբակցություն ունենալ խորհրդարանում: Նա բավարար երաշխիքներ չէ՞ր ստացել իր սեփականության հարցում:

Կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են, բայց հիմնական խնդիրը թվում է համակարգային փոփոխությունների բացակայությունն է, երբ օրինակ նույն սեփականության խնդիրը կլուծվեր իրավական հստակ կարգավորումներով, սահմանելով բիզնեսի ու կառավարման սերտաճումը բացառող հստակ չափորոշիչներ, ինչը ամուր երաշխիք կլիներ գործարարների համար: Դրանց բացակայությունը հանգեցրել է այն խնդրին, ինչին ներկայում բախվում է հետհեղափոխական Հայաստանը տնտեսական, իրավական եւ այլ ոլորտներում, եւ ոչ միայն Ծառուկյանի հարցում:

Իր հերթին, այդ կարգավորումներից հետո պարզություն կմտներ նաեւ այն հարցում, թե տվյալ խոշոր սեփականատերերն ու նրանց բիզնեսները կարո՞ղ են գոյատեւել արդեն օրինական դաշտում, եւ կորցնելով նախկին անօրինական քվոտաներն ու արտոնությունները՝ ինչ կմնար նրանցից:

դիտվել է 10976 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից