Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Միհրան Պողոսյանի վերջնագիրը Պուտինին. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․  Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղապաստան ստանալու համար դիմել է ՌԴ իշխանությանը, ինչի մասին մամուլին հայտնել է նրա փաստաբանը: Պողոսյանը համարում է, որ Հայաստանում իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառով, դրա համար էլ հայցում է քաղապաստան Ռուսաստանում:

Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանում, այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները նրան մեղադրանք ներկայացրին, ու դատարանը կայացրեց կալանքի որոշումը բավարարող վճիռ: Հայտարարվեց հետախուզում, իսկ Պողոսյանին հայտնաբերեցին Կալմիկիայում:

Ռուսաստանի դատարանը նախօրեին բավարարել է նրան 40 օր կալանավորելու որոշումը, իսկ Հայաստանի դատախազությունը տարածեց տեղեկություն, որ ՌԴ իրավապահներին է փոխանցվել Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթային բազան:

Այժմ Ռուսաստանը պետք է ընտրի՝ հավատալ հայ իրավապահների՞ն, թե՞ Միհրան Պողոսյանին: Ընդ որում, քաղապաստան տալու հարցը պետք է լուծի ՌԴ նախագահին կից հանձնաժողովը:

Այլ կերպ ասած, Միհրան Պողոսյանը փաստացի դիմել է ՌԴ նախագահ Պուտինին: Նույնիսկ հնարավոր է դա գնահատել որպես վերջնագիր, ուղղված Պուտինին: Որովհետեւ, եթե Պողոսյանի հայցը չբավարարվի, ապա ստացվում է, որ նրա հանդեպ «քաղաքական հետապնդումը» իրականացվում է Պուտինի մակարդակով, այսինքն նա էլ միանում է Պողոսյանի «քաղաքական հետապնդմանը»:

Ըստ այդմ, Պուտինը պետք է որոշի՝ արժանանալ Միհրան Պողոսյանի նախատինքին եւ մեղադրանքների՞ն, թե՞ Հայաստանի հանրության, որի գնահատականը Պողոսյանին ՌԴ-ում քաղապաստան տալու հարցում բացարձակապես դժվար չէ պատկերացնելը եւ անգամ կռահելը:

Պուտինին այդ դեպքում իհարկե կարող է սպասել եւս մեկ խիստ գնահատական՝ իր ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, քանի որ կստացվի, որ ՌԴ նախագահը Միհրան Պողոսյանին օգնում է, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ: Հատկապես, որ երկրորդ նախագահը թերեւս արդեն իսկ կտրելով հույսը քիմիայից, դիմել է Եվրամիությանն ու Եվրոպայի Խորհրդին՝ կողքին կանգնելու եւ իրավունքը պաշտպանելու կոչով, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունը իրեն ենթարկում է քաղաքական հետապնդման:

Ընդ որում, Միհրան Պողոսյանին քաղապաստան տալու Պուտինի հնարավոր որոշումը կստեղծի մի բացառիկ իրավիճակ, երբ մեծ հավանականությամբ նույնական կլինեն Հայաստանի հանրության ճնշող մեծամասնության եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները:

դիտվել է 63268 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից