Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


Այս նամակը երբ կարդաս, եթե դահիճ չես, քունդ կփախչի

Պարոն կալանավոր, հիշողությունդ թարմացնելու համար ուշադրությունդ հրավիրեմ «սխրագործությանդ» վրա, որի պատճառով շուրջ 15 տարի պայքարում ենք կատարածդ սխալը շտկելու համար:

Այդ անօրինական որոշմանդ կապապկցությամբ քո թիմի մի շարք պատգամավորներ, ԱԺ նախագահը և գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը ընդունեցին, որ օրենքի կոպիտ խախտում ես թույլ տվել, սակայն քեզանից սարսափելով՝ ոչինչ չարեցին:

Տիգրան Թորոսյանն ասաց. գնամ, պարզեմ, թե ով է օրենքի կոպիտ խախտմամբ 103 հրամանագիրը հրամցրել ձեզ: Դու արհամարեցիր անգամ Եվրախորհրդի հորդորը: Իսկ հիմա էլ նստել ես այդ նույն Եվրոպայից աղերսում ես, որ քեզ քաղբանտարկյալ ճանաչեն, որ կարողանաս դժոխքից ազատվել: Ոչ մի կալանավոր այլ կալանավորի վատը չի ցանկանում. միմիայն ազատություն. Սովորիր, սա է չգրված օրենքը։


Հիմա երևի ժամանակ կունենաս մտածելու սխալ արարքներիդ մասին: Այն ժամանակվա 42՝ մահապատժի դատապարտվածների կեսը մահացան Ազատություն բառը շուրթերին, որոնց մահվան պատճառ դարձար ինքդ: Եթե ճիշտ կիրառեիր օրենքը այդ մարդիկ վաղուց Ազատության մեջ կլինեին և իրենց մահկանացուն չէին կնքի դժոխքում:

Հայկական Գուլագում Քեզանից հետո էլ եկավ փոքր եղբայր Սերժ Ազատիչը, որն առանձնապես քեզանից չտարբերվեց։ Հիմա էլ դեռ Բռնադատվածի կարգավիճակով հույս ունենք, որ հեղափոխությունից հետո շուտով իշխանությունը կլուծի այս խնդիրը, այսինքն՝ կուղղի քո սխալը, և կազատվենք:

Ուրիշի տունը քանդելով՝ սեփական ամրոցը չեն կառուցում. փոս փորողը օրերից մի օր ինքն է հայտնվում իր փորած փոսում։ Այս նամակը երբ կարդաս և եթե դահիճ չես, քունդ կփախչի և միգուցե հայտարարությամբ հանդես գաս, որ սխալ ես թույլ տվել, որ օր առաջ ազատվեն դեռ ողջ մնացածները։ Ձեռքդ դիր խղճիդ, քա՛յլ արա։


Քո սխալ արաքի պատճառով, ինչպես դու ես հայտվել դատարաների դռներին ու գոռում֊գոչում, Արդարություն ես պահանջում, այդպես էլ մեզ ես գցել դատարաների դռները վաղաժամկետ ազատման խնդրով։ Հիմա գոնե հասկանում ես, թե ինչ ճահճի մեջ ես մեզ գցել։ Քեզ էլ համբերություն: Հա, չմոռանաս, նոր գիրք գրելուց անպայման գրի մեր մասին, պատմությունը պիտի լիարժեք իմանա, ճանաչի իր «հերոսներին»…

Մահապատժի դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

https://lurer.com/?p=319525&l=am 

դիտվել է 20401 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից