Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Նոր «Տոյոտա Քեմրի» է գնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագահների ու տեղակալների ավտոները ձեռներիցս առան»,- ասաց ԱԺ աղբյուրը: Նոր ավտոմեքենա՞ եք գնել Մակունցի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Նախորդ ԱԺ աշխատակազմը, հիշում եք, 4 նոր «Տոյոտա» էր գնել` ԱԺ փոխնախագահների համար։ Երբ ես նշանակվեցի, ինձ հատկացրին 15թ. «Տոյոտա», 4-րդ «Տոյոտան» մինչ իմ գալը շահագործում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հետո դիմում գրեց-գնաց, այդ մեքենան փոխանցվեց ինձ, ինձ տրամադրված մեքենան էլ տվեցինք Մակունցին. սա է ողջ պատմությունը»:


Իսկ ոչի՞նչ, որ «Տոյոտաները» գնվում են «կոնկուրենտ ֆիրմայից»` Քոչարյանի, դա չի՞ խանգարում ձերոնց ինքնազգացողությանը։ «Նախ, ես ոչ մի կապ չունեմ «Իմ քայլի» հետ, ես կուսակցական մարդ չեմ, մենեջեր եմ, անում եմ իմ գործը։ Այսօր ԱԺ ավտոպարկում ունենք 10 մեքենա, իսկ 11-ը հետ ենք տվել պետությանը։ Դրանք հանձնաժողովի նախագահների ու տեղակալների մեքենաներն էին, ցանկանում ենք ԱԺ ծախսերը մինիմալի հասցնել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6729 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից