Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
11 / Հուլիս / 2020


Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Այդ մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։


«ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեկան գործը վարույթ է ընդունվել: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հատազոտումն ապահովելու ուղղությամբ»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմանում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, նրա ներկայությամբ:

Մեկ այլ քրեական գործով գեներալ-մայոր Երանոսյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ։ Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:


Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ, այն է՝ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով

դիտվել է 4671 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից