Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ

Կառավարության նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ապրիլի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու:

Գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել, և լուրջ վնասներ չկան:

«Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Ցոլակյանն ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց 99 տոկոսով վտանգ չի լինի:

Ցոլակյանը հայտնեց, որ Հայաստանի որոշ շրջաններում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով կա հեղեղումների վտանգ։ Ակտիվացել են նաև սողանքները։

«6 տեղ մենք սողանքներ ունենք այսօր։ Լոռու մարզում մեկ շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտին։ Կանխատեսվում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհի հատված և մեկ գյուղի ճանապարհ կարող է փակվել։ Մոտ 6000 տոննա հողի զանգված կարող է լցվել ճանապարհի վրա»,– ասաց նա։

դիտվել է 99038 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից