Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Հուլիս / 2020


Ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության պետի դին

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։

Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։ Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները ֆոտոլրագրող հետ զրույցում ասում էին.

«Երեկվանից փնտրում էինք Գևորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։ Երեկ դիմել էինք Շենգավիթի ոստիկանություն, ու ոստիկանները մեզ հետ հավասար որոնում էին նրան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ դին կհայտնաբերեինք հոր ու մոր գերեզմանի մոտ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել։ Հուսով ենք՝ քննությունը օբյեկտիվ կընթանա և այս առեղծվածային դեպքը մեզ համար էլ պարզ կլինի՝ ի վերջո, ինչ է եղել իրականում։ Բայց որ ունենք կասկածներ, դա հստակ է, քանի որ դժվար թե մարդ ինքնասպան լիներ»։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 36-ամյա Գևորգ Այվազյանն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 31581 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից