Երևան
30 / Մարտ / 2020


Աննա Հակոբյանի հիմնադրամը կստանա մեծ աջակցություն ԱՄՆ-ից

Թե ինչ աջակցության կարիք ունեն քաղցկեղով հիվանդ հայ մանուկները, ինչ ակնկալիքներ կան Հայկական Սփյուռքից այս հարցում, ինչպիսի զարգացում պետք է ունենա «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և Ամերիկահայ բժշկական միության գործակցության ապագան՝ պատասխանները հնչեցին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամերիկահայ բժշկական միության 34-րդ տարեդարձի կապակցությամ Լոս Անջելեսում կազմակերպվել էր հանդիսավոր գալա ընթրիք, որի մեկնարկը տրվեց ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսով։ Կարևորելով նոր ձևավորված այս համագործակցությունը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում մատնանշեց այն ֆինանսական օգնության անհրաժեշտությունը, որն ակնկալվում է ապագայում։


-Քաղքցկեղով հիվանդ հայ մանուկների կյանքը փրկելու համար ֆինանսական աջակցությունից զատ մեծ կարևորություն ունի նաև դեղամիջոցների լիցենզավորումը ու մասնագետների պատրաստվածությունը, -նշում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

 

Միջոցառումն ամբողջությամբ լուսաբանել է Yelaket.am-ը 

 

դիտվել է 11575 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից