Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Մայիս / 2020


Լրագրողի համար միշտ էլ աշխատանք կգտնվի․ Արամ Աբրահամյան

Yelaket.am-ի զրուցակիցն է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը տպագիր մամուլի, լրագրողական կրթության և ընթերցասիրության մասին:

  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական բաժնում սովորելն ու երաժշտական կրթություն ուենանալը շատ է օգնել պրն. Աբրահամյանին լրագրողական գործունեության մեջ, և ինչպես  ինքն է շեշտում՝ երաժշտությունը մտածողության բարձրագույն դրսևորումն է, իսկ լրագրողին հեչ չէր խանգարի մտածել:

Անդրադառնալով լրագրողական կրթությունն փոփոխությունների միջով անցնելուն, նշում է ․

«Լրագրողական կրթությունը հետ է մնում պրակտիկայից, որովհետև տեխնիկան զարգանում է ամեն օր: Այսօրվա դասագրքերում, օրինակ, խոսվում է տեսաժապավենների մասին, որոնք այժմ չեն գործածվում: Այն, ինչ ես այսօր ասում եմ դասախոսությունների ժամանակ, մի տարի հետո հնանալու է»:

Ըստ պրն. Աբրահամյանի`  լրագրողի սկզբունքայնությունը պետք է արտահայտվի հայտնած տեղեկատվությունը երկրորդ, երրորդ աղբյուրից ճշտելու, լրատվությունը հակառակ կողմի տեսակետով հավասարակշռելու, սեփական կարծիքը հարցազրույցներում, ռեպորտաժներում ընթերցողներին «դեմ չտալու» սկզբունքով:

Անդրադառնալով տպագիր մամուլի երբևէ այլևս չլինելու հանգամանքին` նշում է.

«Այո՛,  հավանական է, չնայած չէի ցանկանա, որ այդպես լիներ»:

 Իսկ այն հարցին, թե դրանից լրագրողի աշխատանքը կնվազի՞, պատասխանում է.

«Ո՛չ, լրագրողի համար միշտ էլ աշխատանք կգտնվի: Փոխվում են կրիչները՝ թղթային, թվային: Մնում է գործի էությունը»:

Պրն. Աբրահամյանի պնդմամբ լրագրությունը բիզնես չէ, այլ մտածելակերպ , ապրելակերպ:: Բիզնես է թերթ, կայք կամ հեռուստաընկերություն պահելը: Նրա խոսքերով՝ ցանկալի է, որ լրագրողները այդ բիզնեսից հեռու մնան:

Ըստ մեր զրուցակցի՝ լրագրողին անհրաժետ են շատ այլ կարևոր հանգամանքներ, որոնցից մեկն էլ ընթերցասեր լինելն է, ինչը օգնում է ամեն օր ընդլայնել մտահորիզոնը:

Խոսելով համացանցի լավ և վատ կողմերի մասին՝ պրն. Աբրահամյանը շեշտում է․

«Համացանցն ընդամենը հարթակ է, միջոց, եթե ուզում եք՝ գործիք: Դանակով կարելի է բանջարեղեն կտրել: Կարելի է նաև մարդ սպանել: Ամեն ինչ օգտագործողից է կախված»:

Իսկ հարցին՝ ի վերջո մամու՞լ, գի՞րք, թե՞ համացանց, պատասխանում  է․

 «Ցանկալի է, որ երեքն էլ լինեին»:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

դիտվել է 11938 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից