Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


«Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու և զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձևակերպելու պրոբլեմի առաջ». Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մամուլն ու ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի նման հետեւությունն անել։


Այս իրավիճակը սպասելի էր, քանի որ ոչ թիմը, ոչ էլ ղեկավարը չգիտեն ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել եւ նույնիսկ հպարտանում են, որ «իզմերի» չեն հետեւելու։ Մնացած պրոբլեմները՝ ընտրովի արդարադատությունը, կառուցվածքների բացակայությունը, ֆեյք ընդդիմությունը, մարտնչող անկոմպետենտությունը, եւ այլն, զուտ սրա հետեւանքներ են։

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու եւ զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձեւակերպելու պրոբլեմի առաջ։ Վտանգն այն է, որ անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող դառնալ կոռուպցիան, որն այժմ «ձեռի հետի», օժանդակ նպատակի կարգավիճակում է։

Այս դեպքում անգամ դիկտատուրային անցնելը չի փրկի, քանի որ երբեք կոռուպցիան չի կարող լինել իշխանության հիմնական նպատակը։ Անգամ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն իրենց դիկտատուրան ու կոռուպցիան ինքնանպատակ չեն անում»:

դիտվել է 8117 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից