Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Մայիս / 2020


Առերեսում վարչապետի նստավայրում. ազատության գինը

lragir.am-ը գրել է․ Կառավարությունում ապրիլի 1-ին տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի եւ Օպերայի ու Բալետի ազգային թատրոնի պատվիրակների հանդիպումը, թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշման խնդրով: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի այդ որոշումը առաջացրել է օպերայի աշխատակիցների, նաեւ թատերական աշխարհի ներկայացուցիչների բողոքը, որոնք արդեն պահանջում են Ղարիբյանի հրաժարականը:

Նազենի Ղարիբյանն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ օրենքն արգելում է Օրբելյանին զբաղեցնել միաժամանակ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները, եւ արգելում է դա որեւէ մեկին: Ավելին, Օրբելյանը նաեւ դիրիժորն է: Նրան այդ երեք պաշտոնները միաժամանակ փաստացի տրվել է Արմեն Ամիրյանի մշակույթի նախարար եղած ժամանակահատվածում, ըստ նախարարության ներկայիս մեկնաբանման՝ ապօրինաբար:


Նիկոլ Փաշինյանն օպերայի պատվիրակների հետ խոսել է այդ մասին, որ մշակույթը նախ եւ առաջ սկսում է օրենքի հանդեպ հարգանքից: Միաժամանակ նա նշել է, որ Օրբելյանի պաշտոնավարման արդյունավետության առումով կան խնդիրներ, դրանց վերաբերյալ փաստեր: Վարչապետը հայտարարել է, թե եթե որեւէ մեկը ներկայացրել է սխալ փաստեր այդ կապակցությամբ, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա ակնառու է, որ Օրբելյանի պաշտոնանկությունը տնօրենի պաշտոնից՝ հիմնավոր է: Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ որեւէ մեկը չի վիճարկում գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրա աշխատանքը:

Իրականում, խնդիրը անշուշտ ավելի խորն է, քան Օրբելյանի հարցը, թեեւ «մշակութային աշխարհը» փորձում է պահել հենց Օրբելյանի հարցի մակարդակում: Բայց այդ փորձն էլ հենց պայմանավորված է այդ գիտակցմամբ, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է եւ առնչվում է ընդհանրապես պետություն-մշակութային ոլորտ փոխհարաբերությանը, հարաբերության կանոններին, համակեցության «ստատուս-քվոյի» փոփոխությանը:

Դա է «ոտքի հանել» թատերական կամ մշակութային աշխարհին, որը դեռ ամիսներ առաջ հոտնկայս ողջունում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունը: Բանն այն է, որ այդ աշխարհն իսկապես զգացել էր «ազատագրման», ազատության բերկրանքը: Բայց չէր պատկերացնում, որ կարող է լինել այդ ազատության համար վճարելու գին, գին վճարելու անհրաժեշտություն: Ինչի՞ մասին է խոսքը:

Մշակութային «աշխարհը» Հայաստանում, իր գերակա մասով, գտնվել է իշխանության, իշխող համակարգի խնամակալության ներքո, թե պետական, թե այսպես ասած հարակից լծակներով: Միաժամանակ, այդ աշխարհի ներկայացուցիչներից շատերը ստիպված են եղել այդ խնամքի համար վճարել գին՝ գովերգել, արդարացնել մի համակարգի, առանձին անձանց հանրային գործունեությունը, շատ լավ պատկերացնելով, որ դա ենթակա չէ արդարացման:

Թավշյա հեղափոխությունից հետո այդ «աշխարհն» ակնկալում էր ազատվել այդ բեռից՝ վատ իշխանությունը, վատ համակարգը, վատ, հանրայնորեն ոչ լեգիտիմ անձանց արդարացնելու բեռից, անհրաժեշտությունից, միաժամանակ շարունակելով օգտվել խնամակալության գործնականում նույն ռեժիմից:

Պարզվում է, որ ազատությունը գին ունի, որը առաջանում է պետություն-«մշակույթ» հարաբերության համակարգի, տրամաբանության, կառուցվածքի փոփոխության հրամայականով: Այլ հարց է, թե դա ներառող որոշումները, մտադրությունները, ծրագրերը, կառուցվածքային առաջարկները եւ պատկերացումները ինչպիսին են, որքանով կարող են լինել արդյունավետ, աշխատող եւ այլն: Սա լայն քննարկումների, մասնագիտական բանավեճերի առարկա է:

Բայց աներկբա է, որ պետություն-«մշակույթ» հարաբերության նախկին համակարգը պետք է փոխվի, քանի որ այն հիմնված էր կամ «սովետի» տրամաբանության վրա, կամ պոստսովետական Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի:

Այդ փոփոխության հեռանկարն է, որ հուզել է «մշակութային աշխարհի» ներկայացուցիչներին, ինչի պատճառով էլ փորձ է արվում հարցերը ամեն գնով պահել անձերի տիրույթում՝ փրկել Օրբելյանին, հեռացնել Ղարիբյանին, միշտ ինչ որ բան անել մի յանի հետ, միշտ լինել մի որեւէ մեկի «յանից»՝ կողմից, միայն թե խնդիրները չգան փաստարկային տիրույթ, որովհետեւ նախորդ իշխող համակարգը խնամակալության դիմաց հայաստանյան «մշակութային աշխարհը» ազատությունից էլ առաջ փաստարկներից է զրկել:

Նիկոլ Փաշինյանը փորձել է խոսել փաստարկներով: Կկարողանա՞ նույն կերպ պատասխանել «մշակութային աշխարհը»

դիտվել է 11168 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից