Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Օգոստոս / 2020


Կկառուցվի 8 բնակելի շենք ունեցող «Վերածնունդ» երիտասարդական ավան

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան:

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով:


«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասաց, որ շենքերը լինելու են սեյսմակայուն:

«Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն առկա են: Որևէ խնդիր այստեղ չի կարող լինել: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կան բնապահպանական խնդիրներ, զբաղվում են շահարկմամբ»,- ասաց Քարամյանը:

Բնակելի ավանում վեր կխոյանա 8 մասնաշենք` 1160 բնակարանով: Նախատեսվում է, որ ավանը շահագործման կհանձնվի 2022 թվականի մայիսին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 54 միլիարդ դրամ: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 1400 աշխատատեղ: Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար: Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը:

դիտվել է 14847 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից