Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


ԱՄՆ դեսպանի հանդիպումը. ինչ վտանգի առաջ է պետությունը

Lragir.am-ը գրում է․ Մարտի 12-ին Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Հայաստանի բնապահպանության նախարարի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցեր: Հայաստանում իր աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ եղած ԱՄՆ դեսպանը հանդիպում է Հայաստանի ղեկավարությանը եւ դրանք անշուշտ առաջին հերթին ուղղված են ծանոթությանը: Միաժամանակ հետաքրքիր է, որ առաջիններից մեկը դեսպանը ծանոթանում եւ համատեղ աշխատանքի շուրջ քննարկումներ է ունենում բնապահպանության նախարարի հետ:


Նախօրեին Լիդիան ընկերությունը տեղեկություն էր տարածել Հայաստանի կառավարության հետ ունեցած վեճի եւ միջազգային դատարանում դրա հնարավոր հանգուցալուծման մասին, միաժամանակ հայտարարելով, որ պատրաստակամ են կառավարության հետ քննարկել ստեղծված վիճակը:


Իսկ վիճակը, ինչպես հայտնի է, առնչվում է Ամուլսարի հանքի շահագործմանը: Թավշյա հեղափոխությունից հետո հանքի շինարարության աշխատանքը կասեցվեց, բնապահպանները հարակից համայնքներից հանրային խմբերի հետ արգելափակեցին հանք տանող ճանապարհները, Լիդիանին զրկելով հանքը կառուցելու եւ շահագործման անցնելու հնարավորությունից:

Այդ իրավիճակը տեւում է արդեն մի քանի ամիս, եւ այդ ընթացքում ԱՄՆ մի քանի անգամ բարձրաձայն մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ: Կասկած չկա թերեւս, որ նոր դեսպանի հանդիպումը բնապահպանության նախարարի հետ եւս թելադրված է հենց այդ հանգամանքով:

Ճգնաժամն ակնառու է: Բնապահպանները հայտարարում են, որ հանքը սպառնում է Սեւանի ու Ջերմուկի ջրերին: Լիդիանը ներկայացնում է հետազոտության արդյունք, որ սպառնալիք չկա, միաժամանակ ներկայացնում այլ բնապահպանական ռիսկերը չեզոքացնելու արդիական տեխնոլոգիաներ: Բնապահպաններին դա չի համոզում: Հայաստանի կառավարությունը հայտարարել է նոր փորձաքննության մասին, միջազգային կազմակերպության միջոցով: Սակայն փորձաքննությունը դեռեւս չկա, թեեւ կարծես թե կա արդեն ընտրված կազմակերպություն, որը լիբանանյան է:

Լիդիանը Հայաստանում արտասահմանյան ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, մոտ 400 միլիոն դոլար: Ծրագրի շուրջ ընկերության եւ Հայաստանի կառավարության համաձայնությունն ինքնին շատ դժվար ստացվեց: Ընդհանրապես, ինքնին հետաքրքիր է այն, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում փաստորեն ամենամեծ բարդության ու դժվարության հանդիպել է արեւմտյան խոշոր ներդրողը, չնայած այն բանին, որ մյուս հանքարդյունաբերողների մոտ են կարծես թե եղել առավել ակնառու բնապահպանական խնդիրներ եւ տեխնոլոգիաների արդիականության հարց:

Մյուս կողմից, աներկբա է, որ անկախ ամեն ինչից, եթե կա Հայաստանի բնությանը, առավել եւս ջրային ավազանին սպառնացող վտանգ, այն պետք է կասեցվի:

Սակայն, մի վտանգը չպետք է կասեցվի մեկ այլ վտանգի՝ պետության միջազգային ներդրումային հեղինակության, տնտեսական հեռանկարի, միաժամանակ հնարավոր խոշոր ֆինանսական ռիսկերի հաշվին:

Ըստ այդմ, պետք է թերեւս շուտափույթ եւ համոզիչ ապացուցվի կամ վտանգը, եւ բնությունը եւ բնական ռեսուրսները դուրս բերվեն վտանգի գոտուց, կամ՝ եթե ռիսկերը չափազանցված են եւ չապացուցված, վերականգնվի տնտեսվարողի աշխատանքի հնարավորությունն ու պետությունն այդ առումով դուրս բերվի վտանգի գոտուց:

Անշուշտ, այստեղ կա մեկ այլ գերակայություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը: Սակայն, ինքնիշխանության ցուցիչը պարզապես չհիմնավորված քմահաճությունը չէ: Միջազգային հարաբերություններն ու կյանքն այդ առումով բարդ համակարգ են եւ պահանջում են նուրբ մոտեցում: Ինքնիշխանությունը սեփական փաստարկներն ու հիմնավորված շահերը պաշտպանելն է, ըստ այդմ էլ՝ որեւէ վտանգ պետք է ապացուցվի, փաստարկվի եւ պետությունը պետք է պաշտպանվի այդ վտանգից, առանց տողատակային մանիպուլյացիաների:

Արդյոք ձգվող ժամանակը դյուրացնում է պետական շահի շրջանակում լուծումը, թե՞ էլ ավելի բարդացնում այն:

դիտվել է 26790 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից