Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


Պուտինի առաջարկը Փաշինյանին

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում եւ սոցցանցերում:

Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաեւ ռազմական գործողության մասնակցել:


Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ:

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել եւ կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո այս հարցը Մոսկվայում նրա «դեմ է դրել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ–ում, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկելով Սիրիայում որոշակի ակտիվություն ցուցաբերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18419 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից