Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Գիտնականները ցրել են նախաճաշի կարևորության առասպելը

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են, որ պարտադիր նախաճաշի կարևորությունը ավելորդ քաշից ազատվելու հարցում խիստ չափազանցված է: Նրանց բացահայտումները հրապարակվել են BMJ ամսագրում:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ նախաճաշի կարևորությունը որպես քաշի կորստի կարևոր բաղադրիչ հիմնված է երկու սկզբունքների վրա: Նախ, առավոտյան սնվելը թույլ է տալիս ավելի արկար ժամանակ սով չզգալ և, հետևաբար, հանգեցնում է ավելի քիչ կալորիաների ընդունմանը: Երկրորդը, նախաճաշը մեծացնում է օրվա ընթացքում կալորիաների այրման արագությունը:

Այս տեսությունը ստուգելու համար փորձագետները ուսումնասիրել են այս թեմային վերաբերող շուրջ երկու հազար գիտական հրապարակումներ, որոնք հրապարակվել են 1990-1998 թվականներին: Մանրակրկիտ ընտրությունից հետո գիտնականները կենտրոնացել են 13 ուսումնասիրությունների վրա, որոնց մասնակցել է, ընդհանուր առնամբ, 1416 մարդ:

Հրապարակումների վերլուծությանից պարզվել է, որ ոչ մի ապացույց չկա, որ պարտադիր նախաճաշը կանխում է քաշի ավելացումը կամ ճարպակալումը: Գիտնականների խոսքերով, նախաճաշի առավելությունների մասին բազմաթիվ եզրակացություններ հիմնված են եղել միայն դիտումների վրա, ուստի չի կարելի բացառել, որ քաշի կորստին նպաստել են, օրինակ, առողջ ապրելակերպը կամ հատուկ սննդակարգը, այլ ոչ թե վաղ սնվելը:

Ինչպես ցույց է տվել նախորդ աշխատանքների ուսումնասիրությունը, միջինում այն մարդիկ, որոնք նախաճաշել են, օրական 260 կալորիա ավել են ընդունել և 0.44 կիլոգրամով ավել են կշռել, քան նրանք, որոնք առավոտյան չեն սնվել: Ըստ հետազոտողների՝ այս փաստը կասկածի տակ է դնում պարտադիր նախաճաշի օգտակարության մասին պնդումները:

դիտվել է 3677 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից