Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Մի լուսանկարի պատմություն. սովի մատնված երեխան և միսիոներն Ուգանդայում

1980-ին Մայք Ուելսն արել է այս հզոր լուսանկարը, որում կաթոլիկ միսիոները բռնել է ուգանդացի քաղցած երեխայի ձեռքը: Լուսանկարին նայելիս թվում է, թե ձեռքն իրականում մարդու չի պատկանում, այլ կարծես այլմոլորակայինի, այլ արարածի, սակայն ոչ մարդու: Ցավոք, սա ճշմարտություն է, և ձեռքը փոքրիկ ուգանդացի երեխայինն է, սովի մատնված երեխայինը:

Ֆոտոլրագրող Մայք Ուելսը Holland Herald ամսագրի համար հարցազրույց է ունեցել «Տարվա մամուլի լուսանկար» անվանակարգում հաղթող ճանաչվելուց հետո: Հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ 1980-ին նա Աֆրիկայում աշխատում էր Միացյալ Թագավորության Save the Children Fund-ում (Փրկենք երեխաներին ֆոնդ): Ուելսն այս լուսանկարն արել է Ուգանդայում իր ճամփորդության ընթացքում, երբ Վերոնայի հայրերը սովի առաջին օրերին մարդկանց սնունդ էին բաժանում: Վանականներից մեկը ներկայացրել էր նրան Ուգանդայում տիրող իրավիճակը և ասել էր, որ երեխան, որը լուսանկարի մեջ է, մոտ չորս տարեկան է և պատկանում է Կարամաջոնգ էթնիկ խմբին:

Սննդի պակասը Կարամոջայում սկսվել էր 1978-ին՝ երաշտից ու բույսերի հիվանդանալուց հետո: Չունենալով տնտեսական կամ քաղաքական մեծ հեղինակություն Ուգանդայի կառավարության շրջանում՝ նախագահ Իդի Ամինի աշխատակազմն այդ տարի ոչ մի միջոց չձեռնարկեց իրավիճակը փոխելու համար: 1979-ին նախագահ Ամինին տապալեցին, և Կարամաջոնգի մարտիկները մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերեցին: Զինամթերքի այս ներհոսքը կտրուկ փոխեց երկրում ուժային հարաբերակցությունը: Վտանգավոր դարձավ Կարամոջա անասուններով կամ ցորենով մուտք գործելը կամ այնտեղից դուրս գալը:

Ազգային վտանգավոր դրությունը հանգեցրեց առևտրի ամբողջական անկման: Ընտանիքներին սնունդը սկսեց չբավարարել 1980 թ. սկզբին: Իրավիճակը ծայրահեղ դարձավ մայիսին, սովն իր գագաթնակետին հասավ նույն տարվա հուլիսին և օգոստոսին: Հուլիսին Վերոնայի հայրերը Կարամոջայում սկսեցին հրատապ օգնություն ցուցաբերել: Կաթոլիկ միսիոներական գործողությունները տարածաշրջանում սկսվեցին 1933-ին: 1960-ականներից ի վեր կաթոլիկ եկեղեցին սովի ժամանակաշրջանում հոգևոր օգնություն էր ցուցաբերում ժողովրդին:

Լուսանկարիչ Մայք Ուելսը խոստովանում է, որ ամաչում էր անել այս լուսանկարը: Ճիշտ է, նա դեմ էր մրցանակներ ստանալուն այն լուսանկարների համար, որոնք ցույց էին տալիս մահ կամ սով, սակայն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նա ստացավ «Տարվա մամուլի լուսանկար» մրցանակը հենց այս լուսանկարի համար: 

https://blognews.am/arm/news/588435/mi-lusankari-patmutyun-sovi-matnvats-erekhan-ev-misionern-ugandayum-1980-t.html 

դիտվել է 22098 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից