Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Խայտառակ եղաք, պարո՛ն քաղաքապետ

«Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»։ Այսպես սկսեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթն այսօր՝ դեկտեմբերի 21-ի ավագանու նիստում։

«Երեք ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում պետք է նշեմ, որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է։ Ես, իհարկե, նման իլյուզիաներ չեմ ունեցել, որ կախարդական փայտիկով լուծվելու են բոլոր խնդիրները, բայց այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք լուծում չեք տվել»,-ասաց Սամսոնյանը։


Անի Սամսոնյանը նշեց, որ քաղաքապետին գրել է երկու նամակ և ստացել անհասկանալի պատասխաններ։

«Ավելի լավ է՝ չպատասխանեիք, պարո՛ն քաղաքապետ և մի տողով գրեիք՝ ես Ձեզ չեմ պատասխանում։ Առաջին նամակով ես խնդրել էի հանդիպում իմ, Ձեր, Կրթության և գիտության նախարարի և այն ուսուցիչների միջև, որոնք նվաստացուցիչ կերպով վիրավորված էին Ձեր հանրակրթության վարչության պետից։ Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ և մինչև օրս որևէ հակափաստարկ իմ ասածներին չի տրվել։ Այս հարցի վերաբերյալ խայտառակ եղան ձեր հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաև Դո՛ւք, պարո՛ն քաղաքապետ, որովհետև դուք պետք է հեռացնեիք այդ անէթիկա պաշտոնյային»,-ասաց Սամսոնյանը։

Անի Սամսոնյանը դիմեց ավագանու անդամներին, թե ինչո՞ւ նրանք այդ հարցը չեն տալիս քաղաքապետին, ինչո՞ւ չեն պահանջել, որ հեռացվի Աննա Ստեփանյանը։

«Ընտրություններից հետո ասում էիք՝ ոչինչ, որ ավագանիում ընդդիմությունը քիչ է, մենք ենք լինելու ընդդիմությունը։ Հարգելինե՛րս, ընդդիմություն՝ նշանակում է հանրային արտաքին քաղաքական ճնշում, ո՞ւր մնաց ձեր քաղաքական պատասխանատվությունը, ձեր հաշվետվողականությունը հանրության առջև»,-ասաց Սամսոնյանը։

դիտվել է 73699 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից