Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Օգոստոս / 2020


Արցախի սրբազանը մասնակցել է լազերային էպիլյացիայով զբաղվող սպա կենտրոնի բացմանը (լուսանկարներ)

Այն, որ Գլենդելի հայ քաղաքական գործիչների առաքելությունը պտտվում է կարմիր լենտեր կտրելու, պատվոգրեր հանձնելու ու Գլենդելի բոլոր միջոցառումներին նկարներ անելու շուրջ, նորություն չէ. նրանց շոուբիզնեսյան քաղաքականությունն արդեն չի զարմացնում և ոչ մեկին: Բոլորի համար արդեն սովորական երևույթ է, որ քաղաքի խորհրդի անդամները, շարքային բլոգերների նման, սրբազան պարտք համարելով, իրենց «ներկայությամբ պատվում են» քաղաքի ամենաբարձրակարգ համալիրների բացումից մինչև «Ճ» կլասի քյաբաբնոց:

Պահելով լավագույն ավանդույթները՝ Գլենդելի ներկայիս քաղաքապետ Զարեհ Սինանյանը օրերս մասնակցում էր 7Q սպա լազեր կենտրոնի բացմանը. այս նորության հետ հաշտ ենք, սովորական իրադարձություն է: Բայց այն, որ սպա կենտրոնի բացմանը, քաղաքապետի ջրերն ընկած, կմասնակցի նաև Արցախի սրբազանը, այ դա նորություն էր: Որևէ հիմնավորում չի կարող բացատրել այն տրամաբանությունը, որով առաջանորդվելով սրբազանին այստեղ են կանչել, նա էլ վերցրել է սուրբ գիրքն ու՝ ի գործ: Ի՞նչ պիտի աներ սրբազանը սպա կենտրոնում, ու՞մ պիտի օրհներ, ի՞նչ պիտի մաղթեր լազերային էպիլյացիայում մասնագիտացած ներկաներին, թողնում ենք ընթերցողների երևակայությանը:

Աղբյուրը՝ LosArmNews.com 

դիտվել է 14919 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից