Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Մայիս / 2021


ՀՀ ժողովրդական արտիստին ժառանգները ծերանոցն են տեղափոխել. մանրամասներ

«Իրավունքը» հետևողականորեն դեռ կանդրադառնա այս թեմային, բայց մինչ այդ հիշենք, որ թատերական կյանքում Ռաֆայել Ջրբաշյանի վաստակն անուրանալի է, նա 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։

1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։

Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻՆ արդեն մի քանի օր է ժառանգները տեղափոխել են ծերանոց, որը գտնվում է Զեյթունում:

Դա դեռ բավական չէ, 95-ամյա ժողովրդական արտիստի դուստրերը, հորդորել են ծերանոցի աշխատակիցներին, որ ոչ ոքի չթողնեն իրենց հոր մոտ, որպեսզի հանկարծ չհանրայնացվի իրենց արարքը:

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

դիտվել է 88344 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից