Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


«Իմ քայլը» Սերժ Սարգսյանի փորձն է կիրառել

«Այս խորհրդարանական ընտրությունները լավագույնը չեն լինելու: Բոլոր նախադրյալներն առկա են: Ձախողված Ընտրական նոր օրենսգիրք, ոչ գաղափարական ընտրություն: Չունենք նաև կազմավորված, համակարգային իշխանություն և ընդդիմություն: Ունենք առավելագույնը 1-2 անձի շուրջ հավաքված միավորումներ, ոչ թե կուսակցություններ, որոնց դիրքորոշումները փոփոխական են կամ ընդհանրական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:

«Ինձ համար զարմանալի է, որ ՀՀԿ-ն, որի քաղաքականության պատճառով տարիներ շարունակ չկարողացանք ընտրությունների միջոցով ձևավորել մեր քաղաքական դաշտը, տեղի ունեցավ հեղափոխություն, այսօր շատ գործուն է, ունի հավակնություն և ռեալ շանսեր՝ մտնել նոր խորհրդարան: Սա հեղափոխության առաջնորդի ու թիմի աշխատանքն է: Կարծում եմ՝ վտանգավոր ճանապարհ է. հին կուսակցությունները, որ երկիրը հասցրել են այս վիճակին՝ մասնակցում են ընտրություններին: Եթե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի քաղաքականությունն արդյունավետ լիներ, չէինք ունենա ոչ ՊՊԾ գնդի գրավում, ոչ էլ հեղափոխություն»,- հավելեց լեզվաբանը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների ներկայացրած ցուցակներին՝ նշեց.

«ՀՀԿ ցուցակը տրամաբանական ու հաշվարկված է: Միակ անակնկալը, կարծում եմ՝ Դավիթ Շահնազարյանի ներգրավումն էր: Դա էլ երևի իրենց ցուցակի համար դրական կարելի է համարել: «Իմ քայլն» էլ Սերժ Սարգսյանի փորձն է կիրառել. ցուցակում սկզբից նախարարներն են, որոնք ունեն վարչական ռեսուրսներ: Գործել է հին, փորձված մեթոդներից օգտվելու տրամաբանությունը»:

Անի Կարապետյան

դիտվել է 14457 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից