Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2022


Փաշինյանն ազատվում է սկանդալային կադրերից

ՀՀ կառավարության գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին վերջինս գրել է նաև ֆեյսբուքյան իր էջում:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց Աճեմյանից մանրամասներ իմանալ իր այդ քայլի մասին, սակայն վերջինս չմեկնաբանեց, ասելով. «Երեկոյան լայվ եմ անելու, կտեսնեք»:

Հարկ է նկատել, որ Աճեմյանի անունը չկա նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակում:

Նկատենք նաև, որ Գևորգ Աճեմյանը վերջերս հայտնվել էր միանգամից երկու սկանդալների կիզակետում: Առաջինի դեպքում բացահայտ հայտարարել էր «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ լինելու մասին, երկրորդ սկանդալը, որը Աճեմյանի՝ աշխատանքից ազատման պատճառ հանդիսացավ, վերաբերում էր պաշտոնեական դիրքի չարաշահմանը:

«Աշտարակ կաթ» ապրանքային նշանի շուրջ ծագած վեճի քննարկումը պատճառ է դարձել, որպեսզի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն իր դիմումի համաձայն ազատվի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ Գևորգ Աճեմյանն իր մոտ էր կանչել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել այս ընթացքում հանրային ռեզոնանս առաջացրած պատմությունների մեջ հայտնված թիմակիցներից:

դիտվել է 44015 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից