Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


«Որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, անպայման այդ մասին կխոսեմ»

Հրապարակ թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։ Եվ հիշեցրել եք Փաշինյանին, որ ձեր իշխանության ժամանակ դուք ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրությունների ժամանակ խոչընդոտ չեք ստեղծել ոչ մի ժամանակ՝ գումարած, որ դա նաեւ օրենքի պահանջն է՝ պատգամավորի թեկնածուներն անձեռնմխելի են։ Փաշինյանն ուշի-ուշով լսել է Ձեզ եւ հավաստիացրել, որ այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու, ավելին՝ Ձեր ներկայությամբ խոսել է համապատասխան պաշտոնյաների հետ»։

ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար լռեց, ժպտաց ու թե՝ «Լավ իդեա տվեցիք, որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, անպայման այդ մասին կխոսեմ իր հետ»։ Հաճա՞խ եք հանդիպում։ «Իհարկե, հանդիպում ենք»։ Որտե՞ղ։ «Խորհրդարանում․ երեկ բյուջեի քննարկումն էր, այսօր էլ հարցուպատասխանի օր է»։

դիտվել է 8419 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից