Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Արթուր Վանեցյանն ընտրվեց․․․

Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանն, ով 16 տարի շարունակ գլխավորել է ֆեդերացիան:

«Իմ կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ միասին հաջողենք մեր սկսած գործը: Իմ թիմի հետ նախորդ երկու ամիսներին մշակել ենք հաջող ծրագրեր: Մեր տեսլական է, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն տանք յուրաքանչյուրին: Մեր երկրի ամեն մի համայնքում լինեն գոնե մեկ ֆուտբոլային դաշտ: Մեր նպատակն է լայն զանգվածներին հնարավորություն տալ ֆուտբոլ խաղալ»,-իր ելույթում նշեց ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՖՖ այսուհետ փակելու է ֆեդերացիայի և ակումբների միջև եղած թշնամանքը:

«Մենք չենք օգտագործել մեր ամբողջ ներուժը մինչ այս: Լուրջ ուշադրություն ենք դարձնելու աղջիկների ֆուտբոլի զարգացման վրա: Համագործակցելու ենք նաև Առողջապահության նախարարության հետ: Աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,-եզրափակեց Վանեցյանը:

24 անդամներից քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ ընտրվեց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրվեցին Արսեն Թորոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Հիրաչ Յագանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խաչատուր Ադումյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Կարեն Շաբոյանը, Մարինա Թաշչյանը:

 

 



դիտվել է 7032 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից