Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


Ճանաչողական այցով ՀՀ ԱԱԾ է այցելել Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

ԱԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական եւ նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան Ուրազաեւը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ եւ կազմակերպված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ եւ գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով:

դիտվել է 4702 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից