Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Սեպտեմբերի 21-ին հրապարակում կլինի «սելֆիի ժամ», քաղաքացիները կնկարվեն հայտնի գործիչների հետ․ Լիլիթ Մակունց

Հանրապետության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներին, նշելով, որ միջոցառումը լինելու է ապակենտրոնացված ու բազմաժանր.

«Կունենանք հյուրեր Արցախից, ինչը մեզ համար շատ ուրախալի է։ Ելույթ են ունենալու բավականին մեծ թվով սիրված ու սիրելի երաժիշտներ։ Հանրապետության հրապարակում բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ»,- հայտնեց նախարարը։ Մակունցը նաև տեղեկացրեց, որ տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու. «Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆիի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- տեղեկացրել է Լիլիթ Մակունցը։

Աղբյուրը՝ armlur.am

դիտվել է 6916 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից