Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ՞

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձություն է վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունների համատեքստում: Տիրապետող տեսակետ կա, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանություններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, եւ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների առանցքային թեման:

Մինչ այս երեկ իրար հաջորդեցին մի քանի ուշագրավ փաստեր. ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե ՌԴ տարածքում հանվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի հետախուզումը: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում արեց, թե «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»:


Ու տպավորություն էր, որ Փաշինյանի գրառումը «Ինտերֆաքս»-ի տարածած հաղորդագրության պատասխանն էր: Միաժամանակ տեսակետ կա, որ Փաշինյանի խոսքերն անուղղակի ապացույցն էին այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ մի բան այն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակված են կարծելու, որ պատահական չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, վստահ է` Պուտին-Փաշինյան հանդիպումն անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ Այսպիսով, մոսկովյան այցից առաջ փորձ է արվում անհասկացվածությունը վերացնել:

Այդ համատեքստում էր նաեւ «Զինուժ» հաղորդաշարին Փաշինյանի երեկվա հարցազրույցը, որտեղ պնդել է, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, եւ հավելել. «Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային եւ շատ ավելի եղբայրական»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4917 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից