Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Անապատ, շամպայն, ուղղաթիռ. Ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (ֆոտո, վիդեո)

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր:

Մերի Մակարյանն իր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, նոր լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, որոնցում նա ամուսնու՝ Վարդանի հետ է: Զույգը Մերիի ծննդյան տոնը նշել է անապատում, որտեղ տեղափոխվել են ուղղաթիռով:

Տեղադրած տեսանյութում Մերին ասում է, որ երբեք նման կերպ չէր նշել իր տարեդարձը՝ անապատում եւ շամպայնով:

Ավելի վաղ Մերի Մակարյանն Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում հեռուստահաղորդավարուհին կրում էր ամառային, բաց կապույտ վերնաշապիկ, ջինսե տաբատ, ամառային լայնեզր գլխարկ, իսկ նրա ձեռքերում կար կիթառ:

դիտվել է 46891 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից