Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Ապրիլ / 2020


«Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները». Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում իր հաջողությունները: Այդ մասին Սաակաշվիին ասել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է regnum.ru-ն:

«Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների իմ գիրքը և շատ բաներ կրկնում: Այդ թվում՝ կրկնում են իմ հաջողությունները և փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Անցյալի իր գլխավոր սխալներից մեկը Վրաստանի նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են:

Աղբյուրը՝ tert.am

դիտվել է 4846 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից