Սա ընդամենը տարրական տգիտություն է

Yelaket.am -ը գրել է.
Հայաստան Համահայկական հիմնադրամի տնօրենն անցավ պատկերացումների սահմանը։ Նա չէ՞ր հասկանում, որ դա պետական հաշվեհամար է և պետական կրեդիտ քարտ։ Հասկանո՞ւմ եք, մարդ այնքան անհեռատես է, որ նույնիսկ նոր փոփոխությունների շրջանում շարունակել է իր գործունեությունը։ Սա քաղաքական կամ չքաղաքական կատեգորիա չէ, սա ընդամենը տարրական տգիտություն է։
Երեկ լուր տարածվեց, որ ՀԱՕԿ շենքում մի քաղաքացի Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի պետ Բաբայանի կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև տուժողն ասաց, որ սայթակել ընկել է և Ծառուկյանի հետ խնդիր չունի։ Ինչևէ, հարցը քաղաքական դաշտում դեռ շարունակվելու է շահարկվել, քանի-որ այս պահին մենք նախընտրական արշավի փուլում ենք և յուրաքանչյուր քայլ ձայներ կարող է բերել և ինչու չէ կզրկի դիմացինին ճիշտ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում