ԱԱԾ-ն չի սահմանափակվում Մանվել Գրիգորյանով

Yelaket.am-ը գրել է. Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները շարունակվում են։ Ձերբակալվել է նաև Գրիգորյանի աներորդին։ Ֆեյսբուքյան հասարակությունն էլ իր հերթին է բացահայտումներ կատարում, և համացանցում պարբերաբար հայտնվում են գեներալ Գրիգորյանի մասին տարատեսակ տեղեկություններ։ Դատարանը մեծ գործ ունի անելու, բայց հասարակությունն արդեն գնահատականը տվել է։
Քաշմիրում կրքերը կրկին բորբոքվում են։ Զինյալները երեկոյան հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, 3 ոստիկաններ վիրավորվել են, որոնցից մեկը մահացել է։ Քաշմիրի այդ թաղամասը շրջափակված է։ Հնդկաստանը դեռ չի շտապում Պակիստանին մեղադրել տեղի ունեցածում, իսկ Պակիստանը չի փորձում բարձրաձայնել այս դեպքը։ Այնտեղ այս պահին պայթունավտանգ իրավիճակ է։
ԱԱԾ-ն չի սահմանափակվում Մանվել Գրիգորյանով։ Աստիճանաբար ընդլլայնվում է հետաքրքրությունների օբյեկտները։ Քրեական հեղինակություններից անցում կատարվեց ակումբներին, թիրախում Յանսն էր։ Այնտեղ էլ են խախտումներ հայտնաբերվել։ Այսպես շարունակվելու դեպքում նոր իշխանույունները կարող են բացահայտել ամեն ինչ, բայց վտանգ զգացողներն էլ կարող են համախմբվել և հակահարված տալ։