Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Կոչ Լոսի հայերին. եթե կարոտը խեղդում է՝ շտապեք տոմսերը կարող եք ձեռք բերել՝ «Ալեքս» թատրոնի տոմսարկղից

Աչքովս ընկավ էս տեսանյութը, ծանոթ մարդիկ տեսա մեջն ու նայեցի։ Առաջին հայացքից՝ սովորական ներկայացման գովազդ ա, գունավոր, քիչ թե շատ հետաքրքիր, բայց ի՞նչն էր ինձ համար ամանա հետաքրքիրը։ Էս ներկայացումն Ամերիկայում ա լինելու, ոչ թե Հայաստանում։ Եղել են դեպքեր, վերջին շրջանում ավելի շատ, որ Հայաստանից թատերախմբով մեկնել են Ամերիկա, ներկայացում են ցուցադրել ու վերադարձել են, կամ ֆիլմեր են տարել-ցուցադրել, կամ գնացել-երգել-պարել-ուրախացել-եկել են։ Նման բաները շատ սովորական են։

Էն էլ ա սովորական, որ ԱՄՆ-ում ապրող երգիչները full դահլիճներ են լցնում, դերասանները՝ սերիալում են խաղում կամ հաղորդում վարում, բա՜յց ապրել Ամերիկայում ու թատերական բեմադրություն անել, էն էլ հայերենով, էս մի քիչ անսովոր ա (կարող ա ուղղակի լավ տեղեկացված չեմ)։ Կարճ ասած՝ շատ լավ ա ու շատ ողջունելի։

Բոլորս էլ լսել կամ տեսել ենք, որ արվեստի կամ «արվեստի» մարդիկ Ամերիկայում լրիվ ուրիշ գործեր են անում՝ յոլա գնալու համար։ Շատ ապրեն էս ներկայացման մեջ ներգրավված բոլոր հայերը, որ Ամերիկայի բանկերին կամ վարկային կազմակերպություններին «քցելու» փոխարեն, շարունակում են մասնագիտական գործունեությունը՝ հայերենով։ Մի հատ ջիգյարով լայք

Հ․Գ․ Ի դեպ, «Փախիր կնոջիցդ»(նույն ինքը՝ «Սիրահարված տաքսիստը») ներկայացումը ես Հայաստանում տեսել եմ ու չեմ փոշմանել, նենց որ, եթե ապրում եք Լոսում ու հայրենիքի կարոտը խեղտում ա, շտապեք, գովազդում ասվում ա, որ տեղերը սահմանափակ են:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.sargsyan.10?_rdc=1&_rdr 

դիտվել է 7281 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից